Հայաստանն ունի մոտ 3 միլիոն բնակչություն, խիստ սահմանափակ ռազմական ռեսուրս, բարոյալքված, պառակտված հասարակություն, անհասկանալի, թույլ, անմիաբան քաղաքական համակարգ:
Թուրքիա. բնակչությունը՝ 85 միլիոն, տարածքով 25 անգամ Հայաստանից մեծ, բանակը ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն է:
Թուրքիան Հայաստանի նկատմամբ թշնամական դիրքորոշում ունի, բազմիցս արտահայտվել է տարածքային նկրտումների և իր պատկերացրած Հայաստանի մասին (տե՛ս Ալեքսանդրապոլի պայմանագիրը):
Ադրբեջանի մասին անիմաստ է խոսել, քանզի ամենամսյա հաճախականությամբ, ամենաբարձր մակարդակով (ընդհուպ՝ նախագահ) խոսում են Արևմտյան Ադրբեջանի մասին՝ նկատի ունենալով Հայաստանի տարածքը:
Ռազմական պոտենցիալի մասին չխոսենք, մեր զինանոցների հաշվին էլ են զինվում:
Վրաստանը 2020-ին փակել էր ճանապարհը Հայաստան եկող զինտեխնիկայի համար:
Իրանը Հայաստանի նկատմամբ ունի բարեկամական վերաբերմունք, եթե հակաարևմտյան քաղաքական կուրսի մեջ է Հայաստանը, թշնամական, եթե պրոարևմտյան կուրսի մեջ է:
Շատ վաղուց ՀՀ իշխանությունները խոսում են Ռուսաստանի վատ դաշնակից լինելու մասին, իսկ վերջին ամիսներին Ռուսաստանը սարքել են միակ թշնամի:
Հիմա հարց. ու՞մ պատվերով և ու՞ր են տանում Ռուսաստանը հիմնական թշնամի համարող իշխանությունները և նմանատիպ հռետորաբանությամբ հանդես եկող «ընդդիմությունը»:
Ազատ Ադամյան